Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայում դատապարտում են իրաքյան պատերազմին այս երկրի մասնակցությունը


Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերն ուրբաթ օրը ներկայացավ երկրի կառավարության հանդիպմանը, որը քննարկում էր Իրաքի պատերազմին մասնակցելու իր կայացրած որոշման նպատակահարմարությունը։

Պաշտպանական իր խոսքում Բլեերը հայտարարեց, թե Սադդամ Հուսեինի վարչակարգը ՝՝վտանգավոր՛՛ էր եւ ինքը չէր կարող թույլ տալ, որ նման մի վարչակարգ արտադրեր զանգվածային բնաջնջման զենքեր։ Նա շեշտեց, որ այդ վտանգի մասին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի մտահոգություններն ավելացան 2ՕՕ1-ի ահաբեկչական հարձակումներից հետո։

2ՕՕ3 թվականին, Թոնի Բլեերն էր Մեծ Բրիտանիայի վարչապետը, երբ այս երկիրը միացավ Իրաք ներխուժում իրականացնելու ԱՄՆ-ի նախաձեռնությանը։

Բուշն ու Բլեերը հավատացած էին, որ Սադդամ Հուսեինն ունի զանգվածային բնաջնջման զենքեր։ Սակայն նման որեւէ զենք Իրաքում չհայտնաբերվեց ու այժմ մեծանում է այն քննադատների թիվը, ովքեր հարցականի տակ են դնում այդ պատերազմը սկսելու օրինականությունը։

Հազարավոր թվակազմով զորքեր ուղարկելու Բլեերի որոշումը պատճառ դարձավ, որ նրան մեղադրեին պատերազմն արդարացնելու համար հասարակությանը խաբելու մեջ։

Կառավարության քննարկումներին ներկա էին Իրաքում զոհված զինվորականների ու քաղաքացիական անձանց հարազատներ։ Սակայն շենքի առջեւ անցկացվող բողոքի ցույցից խույս տալու նպատակով Բլեերն այստեղ էր ժամանել շատ ավելի վաղ։

XS
SM
MD
LG