Մատչելի հղումներ

Ռուսաստանը գրանցել է զինամթերքի վաճառքի աճ


Ռուսաստանը գրանցել է զինամթերքի վաճառքի 10 տոկոսի աճ 2009 թվականին՝ Սաուդյան Արաբիային,Լիբիային եւ Վենեսուելային վաճառած զինամթերքի հաշվին։ Ռուսաստանի զինամթերքի փոխադրման պետական մենաշնորհի նախագահ Անատոլի Իսաիկին վաճառքի աճի մասին հայտարարել է հինգշաբթի օրը,Մոսկվայում։ Նա նշել է,որ 2009-ի ռազմական պայմանագրերը կազմել են 15 միլիարդ դոլար,այս թիվը 10 տոկոսով գերազանցում է 2008-ի ցուցանիշները։ Իսաիկինը նաեւ հայտնել է, որ Մոսկվան այժմ գտնվում է ակտիվ բանակցությունների մեջ Լիբիայի հետ։ Սաուդյան Արաբիայի հետ ապագա համագործակցությունը եւվս լավ հեռանկարներ ունի։ Անցյալ տարի Ռուսաստանի հետ Վենեսուելայի ռազմական պայմանագիրը կազմել է շուրջ 2 մլդ դոլար,ինչը ներառում է ռուսական 92(T-92) հրասայլերի եւ S-300 օդային հրթիռային համակարգի վաճառքը։ Ռազմական փոխադրումների պետ Իսաիկին սակայն, չհայտնեց, թե արդյոք Ռուսաստանը ծրագրում է S-300 հրթիռային համակարգի վաճառքը նաեւ Իրանին։

XS
SM
MD
LG