Մատչելի հղումներ

Կախաղան են հանվել


Իրանում 2 անձանց նկատմամբ մահվան դատավճիռ է ի կատար ածվել հակակառավարական գործողություններ իրականացնելու մեղադրանքներով:

Ըստ երկրի պետական հեռուստաընկերության տվյալների, Մոհամադ Ռեզա Ալի Զամանը և Արաշ Ռահմանիփուրը կախաղան են հանվել հունվարի 28-ին:

Թեհրանի դատախազ Աբբաս Ջաֆարի Դովլաթաբադիի խոսքերով, մեղադրյալները հանդես են եկել խոստովանությամբ, ըստ որի նրանք ենթադրաբար պետական այրերի մահափորձեր են նախապատրաստելիս եղել:

Ըստ պաշտոնական վարկածի, այս 2 անձինք 2008-ին Շիրազում մզկիթի պայթյունն իրականացրած խմբավորման անդամներ են հանդիսանում:

Չնայած նրան, որ դատախազը չի անդրադարձել սպանվածների նախորդ տարվա նախագահական ընտրությունների հետ առընչությանը, Իրանի մի շարք պետական լրատվամիջոցներն այս միջադեպը դիտակրկել են ետընտրական գործողությունների համատեքստում:

XS
SM
MD
LG