Մատչելի հղումներ

Տնտեսական խորհրդաժողով Շվեյցարիայի Դավոս քաղաքում


Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցող խորհրդաժողովում բիզնեսի համաշխարհային ղեկավարները քննարկում են համաշխարհային ֆինանսական համակարգը բարեփոխելու հարցը։

Մոտ 2500 բարձրաստիճան պաշտոնյաների եւ բիզնեսի ղեկավարների հնգօրյա այս խորհրդաժողովում քննարկվում են նաեւ Չինաստանի ներգործությունը համաշխարհային տնտեսության վրա եւ Հայիթիի երկրաշարժի հետեւանքները։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես է եկել խորհրդաժողովի գլխավոր բանախոսի դերով։

Խորհրդաժողովի հիմնադիր Քլաուս Շվաբի համաձայն, խորհրդաժողովը այս տարի հատկապես կկենտրոնանա տնտեսական ճգնաժամի հետեւանքով տասնյակ միլիոնավոր գործազուրկների կացության վրա։

Խորհրդաժողովի ծախսերը քննադատողների համաձայն, չնայած խորհրդաժողովում շատ քիչ լուծումներ են առաջարկվում, մասնակիցները հավատացած են, որ այն կարեւոր հնարավորություն է ստեղծում մտքերի փոխանակման եւ համաձայնությունների կայացման համար։

XS
SM
MD
LG