Իսրայելում մի մարդ իր կոշիկներն է նետել երկրի Գերագույն դատարանի գլխավոր դատախազ Դորիթ Բեյնիշի վրա, ինչի արդյունքում դատախազն ընկել է իր աթոռից։
Նետված կոշիկներից մեկը հարվածել է դատախազի քթի վերին մասին՝ կոտրելով նրա ակնոցը։
Դեպքը տեղի է ունեցել բժշկական նպատակներով կանեփի կիրառման մասին անցկացվող մի նիստի ժամանակ, սակայն իրավապահ մարմիններն ասում են, թե չեն կարծում, որ այն կապ ունի թմրանյութերի առեւտրի հետ։
Մարզական կոշիկները դատարանի վերջին շարքից նետելով՝ իրավախախտը բացականչել է ՝՝դու կաշառակեր ես՛՛ բառերը։
Անվտանգության ներկայացուցիչները ձերբակալել են նրան։
Դատախազ Բեյնիշը ենթարկվել է բժշկական հետազոտման։ Նրա առողջական վիճակը լավ է գնահատվել։