Մատչելի հղումներ

Ամերիկյան գաղտնի գործողությունները Եմենում


Ամերիկյան ռազմական ու գաղտնի ծառայությունների ուժերը Եմենի բանակային ուժերի հետ միասին մասնակցել են այն գործողություններին, որոնց արդյունքում սպանվել է այս երկրում ալ-Քաիդայի թեւի բարձրագույն 6 հրամանատար։

՝՝Վաշինգտոն Փոստ՛՛ օրաթերթի համաձայն, գաղտնի այս գործողությունը վեց շաբաթ առաջ արտոնել է նախագահ Բարաք Օբաման։ Ըստ նույն թերթի, ամերիկյան կողմի մասնակցությունը սահմանափակվում է գործողությունները ծրագրելով ու զենքեր տրամադրելով։

Օբաման էր հրահանգել դեկտեմբերի 24-ին իրականացնել գրոհ մի շենքի վրա, որտեղ, ըստ կասկածների, ԱՄՆ-ի մի քաղաքացի հանդիպում էր ունենում ալ-Քաիդայի ղեկավարների հետ։

Գրոհի արդյունքում ԱՄՆ-ի քաղաքացին չի սպանվել, սակայն այդ օրից նրա անունը գրանցվել է այն ամերիկացիների ցուցակում, որոնք պետք է կամ ձերբակալվեն, կամ տեղում սպանվեն ԱՄՆ-ի զինված ուժերի հատուկ գործողությունների ժամանակ։

XS
SM
MD
LG