Մատչելի հղումներ

Պայթյուն Բաղդադում.


Բաղդադի կենտրոնում մեքենայի պայթյունի արդյունքում զոհվել է շուրջ 18 մարդ,80 մարդ վիրավորվել է։ Ոստիկանությունը հայտնել է,որ պայթյունը մեծ վնաս է հասցրել Քարրադա թաղամասում գտնվող պետական դատարանի շենքին։ Պատասխանատու անձինք հայտնում են, որ պայթյունի արդյունքում մահացածները ոստիկաններ են եղել։ Այս միջադեպը հաջորդում է մեկ օր առաջ ինքնասպան ահաբեկիչների կողմից Բաղդադում 3 հյուրանոցների վրա հարձակումներին, որոնց արդյունքում մահացել էր 36 մարդ, 71-ը վիրավորվել էին։ Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթոֆեր Հիլլը իրաքցիներին կոչ է արել համախմբվել, բռնությունների դեմ պայքարելու գործում։


XS
SM
MD
LG