ՆԱՏՕ-ը հայտարարել է, թե բրիտանացի դիվանագետ Մարկ Սեդվիլին կնշանակի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր ներկայացուցիչ, քաղաքացիական եւ ռազմական ոլորտների համադրության պատասխանատվությամբ։
45-ամյա Սեդվիլը, ով մի ժամանակ աշխատել է որպես Իրաքում ՆԱՏՕ-ի զինապահեստի հսկիչ, անցյալ տարվանից ի վեր եղել է Բրիտանիայի դեսպանը Իրաքում։
Նրա նշանակումը նախորդում է Աֆղանստանի վերաբերյալ տեղի ունենալիք միջազգային խորհրդաժողովին։ Ակնկալվում է, որ այս խորհրդաժողովի մասնակիցները ռազմավարություններ կմշակեն Քաբուլի կառավարության կազմավորման ջանքերով։ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ու այլ աֆղան պաշտոնյաներ նույնպես կմասնակցեն խորհրդաժողովին։