Մատչելի հղումներ

Տարածքային խնդիրներն Իրաքում կարող են վերածվել հակամարտության


ԱՄՆ-ի զինված ուժերը, Իրաքի բանակի եւ Իրաքի քրդական հատվածի զորքերի հետ միասին սկսել են հսկողություն իրականացնել հյուսիսային Իրաքի վիճահարույց տարածքներում՝ նպատակ ունենալով մեղմել լարվածությունը սուննի արաբների եւ քրդերի միջեւ։
Համատեղ գործողություններով կողմերը Իրաքի այս տարածքների բնակչությանը պաշտպանում են ալ Քաիդայի եւ զինյալ այլ խմբավորումների հարձակումներից, որոնք սուննի արաբների ու քրդերի միջեւ քաղաքական հակասությունները փորձում են վերածել ազգամիջյան հակամարտության։

Իրաքի քրդերն ինքնավարություն են ստացել հյուսիսային Իրաքի երեք գավառներում, սակայն ցանկանում են այն տարածել մինչեւ նավթով հարուստ Քըրքուկ, Նինվեհ ու Դիյալա։

Այստեղ բնակվող սուննի արաբները եւ թուրքմենները խիստ դեմ են դրան եւ ցանկանում են մնալ Իրաքի կենտրոնական կառավարության վերահսկողության ներքո։
ԱՄՆ-ի զինված ուժերն ունի մտավախություն, որ այս տարաձայնությունները կարող են վնասել Իրաքի կայունությանը։ Այդ պատճառով ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը պատրաստվում է հորդորել Իրաքի քրդական հատվածի նախագահ Մասուդ Բարզանիին խաղաղ եղանակներով լուծել Քըրքուքի ու մյուս շրջանների սահմանային հարցերը։


XS
SM
MD
LG