Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի հրամանատարը Թալիբանի հետ խաղաղության համաձայնության գալու հույս է հայտնելե


Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատար՝ ԱՄՆ-ի զորավար Ստենլի Մաքքրիստալը հայտարարել է, թե հուսով է, որ ամերիկյան զորքերի համալրումն Աֆղանստանում կհանգեցնի Թալիբանի հետ խաղաղության համաձայնության կայացմանը։

՛՛Ֆայնենշըլ Թայմզ՝՝ թերթին տված մի հարցազրույցում զորավար Մաքքրիստալն ասել է, թե ինքը հավելյալ 30,000 զորքերի օգնությամբ կթուլացնի ապստամբների ընդդիմությունը, ստիպելով, որ ապստամբ ուժերի ղեկավարները համաձայնության գնան Աֆղանստանի կառավարության հետ։

Մաքքրիստալն ասել է նաեւ, թե հավատացած է, որ Աֆղանստանի որեւէ քաղաքացի կարող է որոշակի դեր ստանձնել երկրի կառավարության մեջ, եթե ՛՛նրանք իրապես կենտրոնանան ապագայի, այլ ոչ թե անցյալի վրա՝՝։

Ամերիկացի հրամանատարի խոսքերով, Աֆղանստանի հարցով այս շաբաթ կայանալիք միջազգային խորհրդաժողովում ինքը կփորձի ստանալ Աֆղանստանի ապստամբների դեմ պայքարը ընդլայնելու իր ռազմավարության նկատմամբ բոլոր երկրների հավանությունը։

Միջազգային համայնքը մտահոգված է դաշնակից ուժերի կրած կորուստների աճի եւ Աֆղանստանի կառավարության հեղինակության անկման համար։

XS
SM
MD
LG