Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են նոր առաջարկներ մշակել Լեռնային Ղարաբայի համաձայնության շրջանակներում։
՛՛Ընդհանուր համաձայնություն է կայացվել համաձայնության նախաբանի շուրջ՝՝, ասել է Սերգեյ Լավրովը սեւծովյան Սոչի քաղաքում կայացած եռակողմ բանակցություններից հետո։ Նա ավելացրել է, թե համաձայնության նախաբանը վերանայել եւ վերաթարմացրել է ԵԱՀԿ-ի մադրիդյան սկզբունքները։
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Սոչիում հանդիպել են երկուշաբթի օրը։ Սերգեյ Լավրովն ասել է նաեւ, որ բանակցությունները կշանունակվեն եւ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կնախապատրաստեն կոնկրետ առաջարկներ ապագա խորհրդակցությունների համար։