Մատչելի հղումներ

Իսրայելի դրամական տուգանքը ՄԱԿ-ին


Իսրայելը 1Օ.5 միլիոն դոլարի տուգանք է մուծել ՄԱԿ-ին՝ մեկ տարի առաջ Գազայի գոտում իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում միջազգային այս կազմակերպության սեփականությանը հասցրած վնասների համար։

ՄԱԿ-ի հետաքննությունների խորհուրդն անցյալ տարի էր հայտարարել, որ ՄԱԿ-ին պատկանող հաստատությունների, այդ թվում հարձակումից խույս տված պաղեստինցիներով լցված երեք դպրոցների դեմ իրականացված հարձակումների համար պատասխանատվությունն ընկնում է Իսրայելի զինված ուժերի վրա։

Հայտարարության հրապարակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը երդվել էր ամեն ինչ անել Իսրայելից փոխհատուցում ստանալու համար։

Իսրայելը շարունակ հայտարարում էր, որ Գազայի գոտում ռազմական իր գործողությունների նպատակը Համասի զինյալների գրոհները կասեցնելն է եղել։
Այդ գրոհների արդյունքում սպանվել էր 13ՕՕ պաղեստինցի, 13 իսրայելցի։

XS
SM
MD
LG