Մատչելի հղումներ

Հյուսիսն ու Հարավը կրկին բանակցում են


Հյուսիսային Կորեան առաջարկել է վերսկսել ռազմական բանակցությունները Հարավային Կորեայի հետ երկու պետությունների սահմանային հատվածում տեղակայված Քաեսոնգի արդյունաբերական համալիրի վերաբերյալ:

Հարավային Կորեայի վերամիավորման նախարարության խոսնակն այս կապակցությամբ հայտարարել է, որ Փխենյանն այս բանակցությունների միջոցով նպատակ ունի բարելավել սահմանի հատման վերաբերյալ օրենքները և մաքսային հարաբերությունները կողմերի միջև:

Հունվարի 20-ից մեկնարկած երկօրյա քննարկումները կողմերի միջև լուրջ արդյունքներ չեն արձանագրել արդյունաբերական համալիրի շահագործման վերաբերյալ, սակայն որոշվել է փետրվարի 1-ից վերամեկնարկել խնդրի շուրջ բանակցությունները:

Այս պահին Կաեսոնգում գործող հյուսիսկորեական ավելի քան 100 ընկերություններ եկամտի աղբյուր են հանդիսանում շուրջ 42.000 հյուսիսկորեացիների համար:

XS
SM
MD
LG