Մատչելի հղումներ

Իրանի ուրանը շարունակում է մտահոգել Արեւմուտքին


Ռուսաստանը ցավում է Իրանի ուրանն արտասահմանյան որեւէ երկրում հարստացնելու մասին ՄԱԿ-ի ներկայացրած առաջարկը Թեհրանի կողմից մերժում ստանալու փաստի համար։
Այս մասին հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այն պահին, երբ ԱՄՆ-ը մտադիր է ավելի կարծր քայլերի դիմել ընդդեմ Իրանի, իսկ Չինաստանը՝ ցուցաբերում նոր պատժամիջոցներ սկսելու հարցում դժկամություն։

Մամուլի մի ասուլիսի ժամանակ Լավրովն ասաց, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է քննարկել պատժամիջոցների հարցը, սակայն չասաց, որ Ռուսաստանը կողմ է դրան։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նրա պաշտոնակից Հիլարի Քլինթընն էր ասել, որ միջազգային համայնքը մտադիր է ավելի մեծ ճնշումներ բանեցնել Թեհրանի նկատմամբ։

Նա ասել էր նաեւ, թե ՝՝բաց է Իրանի մասին Անվտանգության խորհրդի առջեւ նոր բանաձեւ ընդունելու ճանապարհը՛՛։

Իսկ մինչ միջազգային համայնքը քննարկում է Իրանի միջուկային ծրագրերի պատճառով այս երկրի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու հարցը, Թեհրանի ատոմային էներգետիկայի գործակալությունը հայտարարում է, որ մինչեւ այս տարվա սեպտեմբերի վերջն այստեղ կգործարկվի Ռուսաստանի կողմից կառուցված միջուկային առաջին էլեկտրակայանը։

XS
SM
MD
LG