Մատչելի հղումներ

Հյուսիսային եւ Հարավային Կորեայի առաջնորդները բանակցելու են


Հյուսիսային եւ Հարավային Կորեայի առաջնորդները համաձայնության եկան բանակցելու սահմանային արդյունաբերական Քաեսոնգ քաղաքի շուրջ,փետրվարի 1 ին։ Սեուլը ցանկանում է քննարկել հյուսիսային կորեացիների կողմից սահմանը հատելու եւ բնակեցման խնդիրը։ Քաեսոնգում, Հարավային Կորեային պատկանող շուրջ 100 ձեռնարկություններում, աշխատում են շուրջ 42,000 հյուսիսային Կորեայի բնակիչներ, այս փաստը երկու կողմերի միջեւ լարվածության առիթ է հանդիսանում։ Հարաբերություները ավելի լարվեցին պահպանողական նախագահ Լիի Մյունգ-Բաքի 2008 ին նախագահ դառնալուց հետո։ Հյուսիսային Կորեան խստացրել է սահմանը հատելու խոչընդոտները՝ արգելելով Հարավային Կորեայի բնակիչներին աշխատել այստեղ։

XS
SM
MD
LG