Պակիստանի ղեկավարների հետ, հարեւան Աֆղանստանի պատերազմի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով, ԱՄՆ- ի պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը մեկնել է Իսլամաբադ։ Գեյթսը նշեց,որ մեկ անգամ եւվս կշեշտի, որ ԱՄՆ-ը շարունակելու է՝ որպես դաշնակից համագործակցել Պակիստանի հետ։ Պաշտպանության նախարարը հանդիպեց իր պակիստանցի գործընկեր Ահմեդ Մուխթարի հետ։ Մինչեւ մեկնումը Գեյթսը հայտարարել էր, որ ահաբեկչական խմբավորումները դեռեւվս շարունակում են գործել Պակիստանի հյուսիսարևմտյան հատվածում, եւ Պակիստանի իշխանությունը պետք է մեծ ուշադրությամբ եւ պատասխանատվությամբ մոտենա այս փաստին։