Մատչելի հղումներ

Օբամայի հայտարարությունը ամերիկյան բանկերի մասին


Բարաք Օբամայի վարչակազմի մի պաշտոնյայի համաձայն, նախագահը շուտով կհայտարարի մի ծրագրի մասին, որը կսահմանափակի երկրի խոշորագույն բանկերի եւ վարկատու հաստատությունների ռիսկի դիմելու հնարավորությունները։

Ինքնությունն անհայտ մի պաշտոնյայի համաձայն, նախագահ Բարաք Օբաման այդ ծրագրի մասին կհայտարարի հինգշաբթի օրը։

Այդ առաջարկի մանրամասնությունները հայտնի չեն, սակայն ծրագիրը կոչ է անում սահմանափակել բանկերի հնարավորությունները եւ արգելել իրենց սեփական բանկային հաշիվների վրա հիմնված վարկեր թողարկելու առեւտրական բանկերի կարողությունը։

Այդ ծրագիրը առաջարկվել է վարչակազմի ֆինանսական հարցերով խորհրդատուի եւ ԱՄՆ-ի դաշնային բանկի նախկին նախագահ Փոլ Վոլկերի կողմից, ում հետ նախագահ Օբաման ծրագրում է հանդիպել նախքան հինգշաբթի օրն ունենալիք իր ելույթը։

Անցյալ շաբաթ նախագահը կոչ էր արել, որ երկրի մոտ 50 խոշորագույն բանկերը եւ ֆինանսական հաստատությունները հարկատուներին վերադարձնեն անցյալ տարվա փրկության փաթեթով ստացած բոլոր գումարները։

ո

XS
SM
MD
LG