Մատչելի հղումներ

ՆԱՏՕ- ի եւ Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում։


2008-ի ռուս-վրացական պատերազմից Ռուսաստանի եւ ՆԱՏՕ - ի միջեւ հարաբերությունների սառեցումից հետո առաջին անգամ կհանդիպեն կողմերի զինված ուժերի ղեկավարները ։ Ռուսաստանի Իտար-Տաս լրատվական գործակալության տվյալներով ռուսական կողմը կներկայացնի Ռուսական բանակի գեներալ Նիկոլայ Մորոզովը։ Հունվարի 26 ի հանդիպումը կանդրադառնա Աֆղանստանին եւ ՆԱՏՕ –ի ուժերին տարածաշրջանում աջակցելու ռուսաստանի նոր առաջարկին։ ՆԱՏՕ–ի պաշտպանության գեներալ Անդերս Ֆոգ Ռասուսսանը այցելել էր Մոսկվա դեկտեմբեր ամսին,Աֆղանստանում ռուսական աջակցության մասին բանակցելու նպատակով։Ռամուսենը ներկայումս թույլ է տալիս ՆԱՏՕ-ին, իր տարածքով Աֆղանստան տեղափոխել, ոչ մահաբեր սարքավորումներ։ Մոսկվան արդեն իսկ ունի համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, ըստ որի, ռուսական կողմը թույլ է տալիս օգտագործել իր օդային տարածքները ՆԱՏՕ- ի զինուժին աջակցելու նպատակով։

XS
SM
MD
LG