Մատչելի հղումներ

Իրանը տիեզերական նոր ծրագրեր է մշակում


Իրանը հայտարարել է, թե մի նոր ծրագրի շրջանակներում առաջիկա ամիս ներկայացնելու է տնային պատրաստության երեք արբանյակներ, ինչը մտահոգություն է պատճառել արեւմտյան երկրներին։

Իրանի պետական մամուլը հայտարարել է, որ երեք նոր արբանյակները մի քանի առաքելություններ ունեն, այդ թվում հեռահաղորդակցության եւ գիտահետազոտությունների բնագավառների բարելավումը։

Հաղորդագրությունների համաձայն արբանյակների պաշտոնական ներկայացումը տեղի է ունենալու Իրանի իսլամական հեղափոխության 31-րդ տարեդարձի առթիվ։

Իրանը իր առաջին գիտահետազոտական արբանյակը ուղեծիր էր ուղարկել անցյալ տարվա փետրվարին։ Արեւմտյան երկրներին հատկապես մտահոգում է այդ արբանյակների տեխնոլոգիայի հավանական օգտագործումը միջուկային մարտագլխիկներ կրող հեռահար հրթիռների համար։

Իրանը հերքել է, թե իր տիեզերական եւ միջուկային ծրագրերը ռազմական նպատակներ են հետապնդում։

XS
SM
MD
LG