Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի զեկույցը քննադատում է լայնատարած կաշառակերությունը Աֆղանստանում


Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները քննադատում են ՄԱԿ-ի նոր զեկույցը, որի համաձայն Աֆղանստանի քաղաքացիները 2,5 միլիարդ դոլարի կաշառք են վճարել մեկ տարվա ընթացքում։

Ֆինանսների նախարար Օմար Զախիլվալը հայտարարել է, թե նոր զեկույցը լի է սխալներով։ Նա ընդունել է կաշառակերության առկայությունը երկրում, սակայն ասել է, թե կառավարությունը նշանակալի առաջադիմություն է կատարել դրա դեմ տարվող պայքարում։

Զախիլվալը այդ հայտարարությունն արել է Քաբուլում, մեկ օր անց ՄԱԿ-ի նոր

ՄԱԿ-ը նոր տեղեկություններ է հրապարակել նաեւ թմրանյութերի ապօրինի առեւտրի վերաբերյալ, ըստ որի Աֆղանստանի իրավապահ մարմինները, ներառյալ ոստիկանությունը, ամենաշատն են խախտել օրենքները։ Զեկույցը նշում է նաեւ, որ բոլոր կաշառքների 25 տոկոսը վճարվել են ոստիկանությանը կամ տեղական իշխանության մարմիններին։

XS
SM
MD
LG