Մատչելի հղումներ

Ուժգին նոր երկրաշարժ Հայիթիում


Հայիթիին չորեքշաբթի օրը հարավեծ ուժգին եւս մի երկրաշարժ։ 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 8 օր առաջ 7 բալանոց երկրշարժից ավերված մայրաքաղաք Փորթ Օ Փրինսից 59 կմ հեռավորության վրա։ Նոր ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան, սակայն հաղորդագրությունների համաձայն, այստեղ բարձրացել է մեծ խուճապ։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցը հայտարարում է, որ իր երկիրը հավելյալ նավեր կուղարկի Հայիթի՝ երկարշարժի հասցրած վնասները վերացնելու, քաղաքները փլատակներից մաքրելու համար։ Մայրաքաղաքի գլխավոր նավահանգստում ավերածությունները թույլ չեն տալիս սննդամթերքով բեռնված արտասահմանյան խոշոր նավերի մուտքն այստեղ։


Տեղ է հասցվել հիվանդանոցային 1ՕՕՕ մահճակալ։ Արագ վիրահատության նպատակով ծանր վիրավորված երկու տղաներ ուղղաթիռներով տեղափոխվել են ամերիկյան մի նավի վրա։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է Հայիթի ուղարկել եւս 2ՕՕՕ թվակազմով զորքեր եւ 15ՕՕ ոստիկան՝ համալրելու այստեղ արդեն իսկ առկա հազարավոր թվակազմով ուժերին։

Միջազգային օգնությունն այստեղ հանդիպում է մի շարք խնդիրների՝ փակ մայրուղիներ, բյուրոկրատական հարցեր եւ կառավարման համակարգի փլուզում։

Պաշտոնական աղբյուրների հաղորդած տվյալների համաձայն, մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած երկրաշարժին Հայիթիում զոհ է գնացել 2ՕՕ հազար մարդ, վնասներ կրել երկրի բնակչության մեկ երրորդը՝ մոտ երեք միլիոն մարդ։


XS
SM
MD
LG