Մասաչուսեթս նահանգի ընտրողները այսօր կնտրեն նոր սենատոր։ Այս ընտրությունները
սպառնում է դեմոկրատների՝ սենատում մեծամասնության դիրքերին։ Համառ մրցակցություն է ընթանում դեմոկրատ թեքնածու Մարթա Քոքլիի եւ հանրապետական նահանգային սենատոր Սքոթ Բրաունի միջեւ սենատոր Թըդ Քենեդիի՝ սենատի թափուր տեղի համար։ Բրաունի հաղթանակը կսպառնա դեմոկրատների, սենատում 60 տեղ զբաղեցնող մեծամասնության դիրքերին, ինչը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի բարեփոխումների գործնթացի դանդաղեցմանը։
Երկու թեքնածուներն էլ ամփոփեցին իրենց ընտրապայքարը երկուշաբթի օրը։ Դեմոկրատ թեքնածու Քոքլեյը ներկայացավ հեռուստատեսային գովազդով,որտեղ նախագահ Օբաման ընտրողներին զուգուշացնում էր, որ իր նախաձեռնած ծրագրերի իրականացումը կարող է դանդաղել հանրապետականների հաղթանակով։