Մատչելի հղումներ

Ընտրություններ Ուկրաինայում


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե հուսով է, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու ձգտող թեկնածուն։


Պրն. Մեդվեդեւի այդ հայտարարությունը առաջինն է ընտրությունների երկրորդ փուլը փետրվարի 7ին կայացնելու որոշումից հետո։ Նախագահի պաշտոնի համար մրցելու են ընդդիմադիր շարժման ղեկավար Վիկտոր Յանուկովիչն ու վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։ Նրանք երկուսն էլ ներկայացել են, որպես Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված թեկնածուներ։ Ռուսաստանի նախագահն ասել է թե հուսով է, որ ապագա երկկողմանի հարաբերությունները կլինեն ՛՛ստեղծարար, բարեկամական եւ փոխըմբռնելի՝՝։

Ընտրությունների առաջին փուլի արդյունքների համաձայն պրն. Յանուկովիչը շահել է քվեների 35, իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ 25 տոկոսը։ Երկու թեկնածուներն էլ հայտարարել են, թե ցանկանում են բարելավել կապերը Մոսկվայի հետ բազմաթիվ հարցերում։

Եկկողմ հարաբերությունները վատթարացել էին Ուկրաինայի ներկա նախագահ Վիկտոր Յուշչենկոյի պաշտոնավարության ներքո, ով փորձել էր երկիրը մերձեցնել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը, հեռանալով Մոսկվայի ազդեցությունից։ Պրն. Յուշչենկոն ընտրությունների առաջին փուլում հինգերորդ տեղն է զբաղեցրել։

XS
SM
MD
LG