Մատչելի հղումներ

Հեռախոսային խոսակցությունների ապօրինի ձայնագրություններ Միացյալ Նահանգներում


՛՛Վաշինգտոն Փոստ՝՝ թերթի համաձայն, Հետաքննությունների դաշնային բյուրոն 2002ից մինչեւ 2006 թվականը ապրօրինաբար հավաքել է Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ավելի քան 2000 ձայնագրություններ, ահաբեկչական հարձակման վտանգից պաշտպանվելու պատճառաբանությամբ։

՛՛Վաշինգտոն Փոստը՝՝ տեղեկացնում է, թե գործակալության էլեկտրոնային նամակները ցույց են տվել, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնյաները թերացել են ամերիկացիների քաղաքացիական ազատությունների պաշտպանության մասին իրենց սեփական օրենքներին հետեւելու գործում։


2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից առաջ Հետաքննության դաշնային գրասենյակի գործակալները հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները հավաքել են միայն ազգային անվտանգության հրամանագրի արտոնությամբ, որը սովորաբար ուժի մեջ է դրվում ահաբեչության կամ լրտեսական գործողությունների վտանգի ներքո։

Սեպտեմբերի 11ի ահաբեկչական գործողություններից հետո Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատել է մի նոր ընթացակարգ, որը ցածրաստիճան պաշտոնյաներին իրավունք է վերապահում հայտարարել արտակարգ իրավիճակ, ձայնագրել հեռախոսային խոսակցությունները, եւ այդ փաստից հետո միայն ներկայացնել ազգային անվտանգության համապատասխան հրամանագիր

XS
SM
MD
LG