Մատչելի հղումներ

Կաշառակերությունն ու թմրանյութերի առեւտուրը մրցում են Աֆղանստանում


ՄԱԿ-ի մի զեկույցի համաձայն, կաշառակերության ծավալներն այսօր Աֆղանստանում կազմում են այնքան գումար, որքան ստացվում է այստեղ թմրանյութերի անօրինական վաճառքի արդյունքում։

Աֆղանստանի քաղաքացիներն անցած 12 ամիսներին տվել են մոտ 2.5 միլիարդ դոլարի կաշառք։ Թմրանյութերի անօրիանական առեւտրի ծավալները նույն ժամանակահատվածում կազմել են 2.8 միլիարդ դոլար։


Ինչպես հետազոտությունն անցկացրած ՄԱԿ-ի պաշտոնյաներն են ասում, այս երկրում առանց կաշառատվության, անհնար է օգտվել պետական որեւէ ծառայությունից։

Աֆղանստանում հարցման ենթարկված հազարավոր քաղաքացիներն ասել են, թե մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուրը առնվազն մեկ անգամ տվել է կաշառք եւ հիմնականում իրենք՝ պետական ծառայողներն են պահանջել այն։

Բոլոր կաշառքների 25 տոկոսը տրվել է ոստիկանությանն ու տեղական կառավարման մարմիններին։

XS
SM
MD
LG