Փարիզյան ակումբ կոչվող կազմակերպությունը, որի մեջ են մտնում այլ երկրների վարկեր տրամադրող պետություններ, իր անդամ երկրներին կոչ է անում արագացնել Հայիթիի պարտքերը չեղյալ հայտարարելու գործընթացը, քանի որ, ինչպես հրապարակված հայտարարության մեջ է ասված, ՝՝Հայիթին այժմ կանգնած է ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու ու երկիրը փլատակներից նորից կառուցելու դժվարին խնդրի առջեւ։
Հայիթին միլիոնավոր դոլարներ է պարտք ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային եւ մի շարք այլ երկրների։
Փարիզյան ակումբը Հայիթիի պարտքերը չեղյալ հայտարարելու կոչով է դիմում նաեւ այն երկրներին, որոնք այս կազմակերպության անդամներ չեն։
Այդ երկրներից Թայվանն արդեն հայտարարել է, որ քննարկելու է այդ հարցը ու հավանաբար չեղյալ կհայտարարի Հայիթիի պարտքը։