Մատչելի հղումներ

Երեխաները` պատերազմի թիրախ


Աֆղանստանի հարավում մի ռումբի պայթյունի հետեւանքով հինգ մարդ է զոհվել ` չորս երեխա եւ մեկ կին:

Քանդահարի տեղական պաշտոնյաների հաղորդմամբ, պայթյունը տեղի է ունեցել Սփին Բոլդաք շրջանում ուրբաթ օրը, երբ կինը երեխաների հետ տուն էր վերադառնում մի սրբավայրից:

Թալիբանի դեմ ամերիկյան եւ այլ երկրների զինված ուժերի պայքարին զուգահեռ ավելի ու ավելի շատ քաղաքացիական անձիք են դառնում բռնությունների թիրախ: Այս շաբաթ ՄԱԿ-ի հրապարակած մի զեկույցի տվյալներով, պատերազմի հետ կապված քաղաքացիական զոհերի թիվն անցած տարի ամենախոշորն է եղել 2001-ին ԱՄՆ-ի կողմից Աֆղանստան կատարած ներխուժումից ի վեր:

Այլ հաղորդագրությունների համաձայն, մայրաքաղաք Քաբուլի կենտրոնական հատվածի վրա` արեւմտյան երկրների դեսպանատների մոտակայքում, հրթիռ է նետվել: Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր: Այլ տեղեկություններ դեռեւս հայտնի չեն:

XS
SM
MD
LG