Մատչելի հղումներ

Թալիբների առաջնորդը վիրավոր է


Պակիստանի հետախուզության տվյալներով, թալիբների ռազմական ճամբարի վրա ամերիկյան հեռակառավարվող օդուժի հարձակման արդյունքում վիրավորվել է թալիբանների առաջնորդ Հաքիմուլլահ Մեհսուդը:

Ըստ աղբյուրների, որոնք չեն ցանկացել բացահայտվել, դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Հարավային Վազիրիսթան շրջանում:

Թալիբանից եկող տեղեկությունները հակասական են: Որոշ ներքին աղբյուրներ հաստատում են, որ առաջնորդը վիրավորվել է եւ բժիշկների հսկողության տակ է:

Թալիբանի այլ աղբյուրներ մի ձայնագրություն են տարածել, որում Մեհսուդին վերագրվող ձայնն ասում է, որ նա ողջ է: Ձայնագրությունում, այնուամենայնիվ, ամսաթիվ չի նշվում եւ չի հիշատակվում օդուժի հարձակումը:

Առնվազն 12 զինյալ է սպանվել հիգշաբթի օրվա հարձակման արդյունքում:
Ըստ անվտանգության աղբյուրների, եւս երեք զինյալ սպանվել է Պակիստանի Հյուսիսային Վազիրիսթան շրջանում, Աֆղանստանին հարող սահմանի մոտ ուրբաթ օրը ամերիկյան հեռակառավարվող օդուժի մեկ այլ հարձակման արդյունքում:

XS
SM
MD
LG