Մատչելի հղումներ

Եթե ընտրվի ապա Եվրոպա


Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն իր նախընտրական արշավի ընթացքում ասել է, թե երկրի նախագահ ընտրվելու պարագայում, առաջիկա 5 տարիների ընթացքում Ուկրաինան կդառնա Եվրամիության լիիրավ անդամ պետություն:

Այս մոտեցումը, թերևս ամենամեծ տարբերությունն է Տիմոշենկոյի և նրա հիմնական մրցակից, ռուսամետ Վիկտոր Յանուկովիչի միջև:

Երկրի այժմյան նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ով իշխանության էր եկել համանման խոստմամբ, իր պաշտոնավարման ընթացքում չկարողացավ իրականացնել խոստումը:

Վերջին 5 տարիների ընթացքում Ուկրաինայում առկա քաղաքական ճգնաժամերի պատճառով, Յուշչենկոյին չհաջողվեց արագացված կարգով Միությանն անդամակցելու իրավունք ստանալ:

Հունվարի 14-ին, իր նախընտրական մամուլի ասուլիսի ընթացքում Տիմոշենկոն խոսել է նաև Ռուսաստանի հետ խաղաղ և կառուցողական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:

XS
SM
MD
LG