Մատչելի հղումներ

Ահմադինեջադ. Սաուդյան Արաբիան պիտի դադարեցնի


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն իր ելույթում քննադատել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին Եմենում շիա մահմեդականների դեմ այդ երկրի իշխանություններին աջակցելու համար:

Իր խոսքում Ահմադինեջադն ասել է, թե Սաուդյան Արաբիան պիտի խաղաղարարի և ոչ մահմեդականների դեմ պայքար մղողի դիրքում լինի:

Սաուդյան Արաբիան ռազմական գործողություններ է սկսել այդ երկրի հարավային հատվածում սահմանակից եմենցի ապստամբների դեմ, ովքեր անցյալ տարվա նոյեմբերին Սաուդյան Արաբիայի 1 սահմանապահ էին սպանել:

Երեքշաբթի օրը երկրի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, թե սահմանային հատվածում ևս 4 սաուդցի զինվոր է սպանվել:

Այսպիսով վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած բախումների արդյունքում Սաուդյան Արաբիայի կողմից զոհված զինվորների թիվը հասել է 82-ի:

XS
SM
MD
LG