Մատչելի հղումներ

Ռուսաստանի առաջին նախագահը Լիտվայո՞ւմ


Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հրավիրել է իր երկիր, մասնակցելու Խորհրդային Միությունից անկախանալու 2Օ-րդ տարեդարձին նվիրված արարողությանը։
Հրավերներ են ստացել նաեւ եւրոպական բոլոր երկրների նախագահները։

Եթե Մեդվեդեւն ընդունի հրավերը, կդառնա մերձբալթյան այս երկրի անկախացումից հետո այստեղ այց կատարած Ռուսաստանի առաջին նախագահը։

Ինչպես Գրիբաուսկայտեն է ասել, ինքն այս եղանակով ցանկանում է իմանալ, թե որքան է իր երկիրն ու նրա անկախությունը կարեւոր հարեւան պետությունների համար։

XS
SM
MD
LG