Ռուսաստանի արտգործնախարարը հայտնեց, որ Մոսկովայի փորձագետները պատրաստ են միջուկային սպառազինության կրճատման պայմանագրի վերանայման շուրջ քննարկումներին։
Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ասաց, թե փորձագետներն աշխատում են խուսափել ռուսերեն եւ անգլերեն տեքստերում անհամապատասխանությունների հավանականությունից։
ԱՄՆ-ը ու Ռուսաստանը բանակցում են 1991-ի Ռազմավարական զենքերի կրճատման մասին ՍՏԱՐՏ պայմանագիրը նորով փոխարինելու ուղղությամբ, որի ժամկետը սպառվել էր անցյալ ամսվա սկզբին։
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը անցյալ ամիս հատարարել էր, որ պայմանագրի վերահաստատման միակ խնդիրը Եվրոպայում հակահրթիռային պաշտպանական համակարգ տեղակայելու Վաշինգտոնի ծրագիրն էր։ Նա նշել էր, որ այս փաստը կարող էր խախտել տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռությունը, ինչը Ռուսաստանին մղում է հիմնել իր պաշտպանական կայանները։
ԱՄՆ-ը հայտնել է, որ այս հարցը պետք է առանձին քննարկվի։