Սա վերջին 40 տարիների ամենաերկարատեւ անկումն է ։ Freedom House –ը, բերելով Իրանում հետընտրական բողոքի ցույցերի, Չինաստանում ակտիվիստների կալանավորման, Ռուսաստանում լրագրողների եւ մարդու իրավունքների պաշտպանների սպանություների օրինակները, մատնանշում է աշխարհում մարդու իրավունքների ոլորտի լուրջ խնդիրները։ Ըստ Freedom House-ի զեկույցի, Ասիայում մարդու ազատությունների ոլորտում գրանցվել է նկատելի առաջնթաց, մինչդեռ Աֆրիկայում՝ ամենանկատելի հետընթացը։ Զեկույցի տվյալներով, Մերձավոր Արեւելքը դեռեւս մնում է աշխարհի ամենաանազատ հատվածը։ Այստեղ շարունակվում են լրագրողների եւ ազատ մամուլի նկատմաբ ճնշումները, իսկ խոսքի ազատության սահմանափակումները մղում են քաղաքացիական իրավունքների պաշտպաններին բարեփոխումներ պահանջել։ Զեկույցի համաձայն, հետընթացը հիմնականում պայմանավորված է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Վենեսուելայի նման երկրների որպես չափանիշ հանդես գալու փաստով, որոնք իրենց հերթրին սատարում են ավելի փոքր երկրներում բռնատիրական կարգերին։ Freedom House-ը իր զեկույցնում երկրներին բնորոշում է հետեւյալ կերպ՝ ՝՝ Ազատ՛՛, ՝՝մասամբ ազատ՛՛, եւ ՝՝անազատ՛՛։ Շուրջ 194 երկրներում եւ 14 տարածաշրջաններում անցկացրած դիտարկումների արդյունքում, Freedom House-ը հայտնում է , որ ՝՝ազատ ՛՛ երկրների թիվը մնում է նույնը՝ 89 , իսկ անազատ երկրների թիվը 5 ով ավելացել է՝ հասնելով 47-ի։ Արեւմտյան Եվրոպայի երկրներում, որտեղ գնալով մեծանում է ներգաղթյալների եւ մահմեդականների թիվը, ներգաղթի դեմ ուղղված օրենքները հետընթաց են գրանցել Շվեցարիայում եւ Մալթայում։ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում եւվս հետընթաց է արձանագրվել՝ 2008-ի նախագահական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների մրցակցելու անբարենպաստ պայմանների եւ հետընտրական բախումների արդյունքում շուրջ 100 ցուցարարների կալանավորման պատճաառով։