Մատչելի հղումներ

Մըք-Քեյնը` Վրաստանի ազգային հերոս


ԱՄՆ-ի սենատոր եւ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մըք-Քեյնը Վրաստանում պարգեւատրվել է այդ պետության բարձրագույն պարգեւով` Ազգային հերոսի կոչմամբ:

Մըք-Քեյնին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանձնել է այդ պարգեւը Ռուսաստանի հետ 2008-ի հնգօրյա պատերազմում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար:

Հանրային հեռուստատեսությամբ Սահակաշվիլին ասել է, թե Մըք-Քեյնը հերոսականություն է ցուցաբերել ե′ւ Վրաստանի, ե′ւ Միացյալ Նահանգների համար: Նրա խոսքերով, ռուս-վրացական ռազմական գործողությունների ժամանակ այդ պահին նախագահի թեկնածու սենատորը զանգել է իրեն եւ ասել, որ Վաշինգտոնն իր կառավարության կողքին կլինի: Վրաստանի նախագահն ասել է նաեւ, թե Մըք-Քեյնն իրեն պատվիրել է չհանձնվել:

Սենատոր Մըք-Քեյնը հետեւողականորեն աջակցել է Թբիլիսիին` Ռուսաստանի հետ 2008-ի մայիսի քաղաքական ընդհարման ընթացքում:

XS
SM
MD
LG