Մեկ տոննա քաշով արձանը պատկերում է Եգիպտոսի Թահարքա փարավոնին, ով իշխել է Սուդանից մինչեւ Պաղեստին ընկած տարածքներում մթա 690-ին։ Մինչ օրս հայտնի չէ Թահարքայի կայսրության հարավային սահմանագիծը, եւ այն փաստը, որ արձանը պեղվել է Սուդանի տարածքում, ավելին՝ Սուդանի մայրաքաղաք Խարթումից 350 կմ հեռավորության վրա, զարմացրել է հնագետներին։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են եւս 2 արքաների արձաններ։ Հնագետներն ասում են, որ այս երկու արձանները, կոտրված են պարանոցի եւ ոտքերի հատվածում եւ կարծիք հայտնում, որ դրանք կոտրվել են Թահարքայի գահակալությունից շատ ավելի ուշ։