Մատչելի հղումներ

Համասեռական ընտանիքի ճակատագիրն ԱՄՆ-ում


Սան-Ֆրանցիսկոյում լսվում է համասեռական ամուսնություններն արգելելու սահմանադրականության հարցը:

Այս դատավարությունը շրջադարձային նշանակություն ունի: ԱՄՆ-ի Գերագույն դատարանին կարող է վիճակվել այն հարցի լուծումը, թե արդյոք նույնասեռական միությունների նկատմամբ կին-տղամարդ միություններից տարբեր վերաբերմունքի ցուցաբերումը ոտնահարում է ամերիկյան սահմանադրությունը:

Չնայած Գերագույն դատարանի ժամանակավոր արգելքին, ակնկալվում է, որ դատավարության տեսագրությունները պետք է տեղադրվեն հայտնի Youtube կայքում:

2008-ի նոյեմբերին Կալիֆոռնիայի ընտրողները հաստատել են “Նախաձեռնություն 8”-ը, որն ամուսնությունը սահմանել է որպես միություն կնոջ եւ տղամարդու միջեւ: Այս քվեարկությունը տապալել է Գերագույն դատարանի որոշումը, որով թույլատրվում էր նույնասեռական ամուսնությունը:

Նույնասեռական ամուսնություն թույլատրող օրենքներ են հաստատվել ամերիկյան հինգ նահանգներում` Քոննեքթիքութում, Այովայում, Մասաչուսեթսում, Նյու-Հեմփշիրում եւ Վերմոնթում: Մինչեւ մարտ ամիս նույնասեռական ամուսնությունները կարող են օրինականացվել նաեւ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում:

XS
SM
MD
LG