Մատչելի հղումներ

Ձերբակալվել են “սգացող մայրերը”


“Մարդու իրավունքների միջազգային արշավ” կազմակերպության տվյալների համաձայն, Իրանում, այսպես կոչված “սգացող մայրերը” երկօրյա կալանքից հետո տեղափոխվել են հիվանդանոց:

Ձերբակալված 33 կանանցից 9-ը առողջական տարբեր խնդիրներով հայտնվել են շտապ օգնության բաժանմունքներում:

Բժշկական օգնություն ստանալուց հետո, կանայք կրկին տեղափոխվել են Ոզարայի կալանավայրը:

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է նաև, որ “սգացող մայրերը” ձերբակալվել են հունվարի 9-ին Թեհրանում բողոքի ցույցեր կազմակերպելուց հետո:

Լելեհի այգում նախորդ տարվա Իրանի վիճահարույց ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների մայրերը, բողոքի ցույցերի ամենշաբաթյա հերթապահություն էին սահմանել:

XS
SM
MD
LG