Մատչելի հղումներ

Աբդուլմութալաբին ցմա՞հ


Այսօր տեղի է ունենալու ամերիկյան ինքնաթիռը պայթեցնելու անհաջող փորձ կատարած նիգերիացի Ումար Ֆարուք Աբդուլմութալաբի առաջին դատական լսումը:

Մեղադրող կողմի խոսքերով, դատական նիստի ընթացքում ընթերցվելու է ամբաստանյալի մեղադրական ճառը:

Շաբաթվա սկզբին արդեն իսկ հայտարարվել էր, որ 23-ամյա նիգերիացու նկատմամբ 6 հոդվածներով մեղադրանք է նախապատրաստվում, այդ թվում զանգվածային ոչնչացման զենք կիրառելու և սպանության փորձ իրականացնելու մասերով:

Այս հոդվածներով Աբդուլմութալաբին ցմահ բանտարկություն է սպառնում:

Դատարանի շենքի մոտ անվտանգությունն աշխատելու է հատուկ ռեժիմով: Արդեն իսկ նախատեսվում են բողոքի ցույցեր:

Բողոքի ակցիայի կազմակերպիչների շարքերում է նաև մահմեդական մի խումբ, որը նույնպես պատրաստվում է դատապարտել մեղադրյալի գործողությունները:

XS
SM
MD
LG