Մատչելի հղումներ

Հարձակում Իրանի ընդդիմադիր առաջնորդի վրա


Ըստ Իրանի ընդդիմության առաջնորդի պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության, նրա մեքենան հրազենային հարձակման է ենթարկվել, ինչի արդյունքում վնասվել են միայն մեքենայի ապակիները:

Միջադեպը տեղի է ունեցել կառավարամետ ուժերի հանրահավաքի ընթացքում, երբ հունվարի 7-ին Ղազվին քաղաքում նախագահի նախկին թեկնածու Մահդի Քարուբին մեքենայով անցնելիս է եղել:

Քարուբին Ղազվինում մասնակցելիս է եղել զոհված ընդդիմադիր ցուցարարներին նվիրված արարողությանը: Շենքը, որում տեղի էր ունենում միջոցառումը, շրջապատված է եղել մոտ 500 ցուցարարներով: Հարձակումը տեղի է ունեցել շենքից դուրս գալու ընթացքում:

Իրանում նախորդ հունիսին տեղի ունեցած նախագահական վիճահարույց ընտրություններից հետո Միր Հուսեյն Մոսավին և Մահդի Քարուբին այն միակ թեկնածուներն էին, ովքեր չընդունեցին ընտրությունների արդյունքները և շարունակաբար քննադատությունների են ենթարկում ետընտրական շրջանում կառավարության կողմից ցուցարարների վրա ուժի կիրառումը:

XS
SM
MD
LG