Մատչելի հղումներ

Երկու կասկածյալ ահաբեկիչներ են ձերբակալվել Նյու Յորքում


Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունները ձերբակալել են երկու հոգու, ովքեր ներգրավված են Նյու Յորք քաղաքում ահաբեկչական պայթեցում իրագործելու կասկածյալ մի դավադրության մեջ։

Հետաքննության դաշնային բյուրոյի պաշտոնյաների համաձայն, Ադիս Մեդունջանինն ու Զարեին Ահմեդզեյը ձերբակալվել են ուրբաթ առավոտյան, Նյու Յորք քաղաքում, Բյուրոյի հակա-ահաբեկչական աշխատախմբի կողմից։

Հետաքննիչները պնդում են, թե կասկածյալ ահաբեկիչները կապեր ունեն ծագումով աֆղանստանցի Նաջիբուլա Զազիի հետ, ով ձերբակալվել է անցյալ տարի եւ մեղադրվել՝ զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման փորձի մեջ։

Երկու կասկածյալ ահաբեկիչների դեմ հարուցված մեղադրանքների մանրամասնությունները չեն հրապարակվել, սակայն ակնկալվում է, որ նրանք Նյու Յորքում դատարան կներկայանան ուրբաթ օրը։

Սեպտեմբերին ամերիկյան հետաքննիչները, առանց մանրամասնություններ հրապարակելու, հայտարարել էին, թե տեղյակ են առնվազն երեք այլ կասկածյալ ահաբեկիչների ինքնության մասին, ովքեր կապեր ունեն Զազիի հետ։

XS
SM
MD
LG