Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը կշարունակի պաշտոնավարությունը մինչեւ ընթացիկ տարվա վերջը


Միացյալ Նահանգների արտգործնախարար Ռոբերտ Գեյթսը առնվազն մինչեւ ընթացիկ տարվա վերջը կշարունակի պաշտոնավարությունը եւ կվերասկի Աֆղանստանում ամերիկյան զորքերի համալրման աշխատանքները։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե Ռոբերտ Գեյթսը եւ նախագահ Բարաք Օբաման այս մասին խորհրդակցել են անցյալ ամիս։ Գեյթսը նախագահին հայտնել է, թե պատիվ է համարում մինչեւ տարեվերջ իր երկրին ծառայելու հնարավորությունը։

Պրն. Գեյթը պաշտպանել է հավելյալ 30,000 զինվորներ Աֆղանստան ուղարկելու նախագահ Օբամայի որոշումը եւ նախազգուշացնում է, թե առանց Միացյալ Նահանգների օգնության Աֆղանստանը կարող է դառնալ ապահով հանգրվան ալ-Քաիդայի եւ Թալիբանի զինյալ ուժերի համար։

Պաշտոնը շարունակելու Գեյթսի որոշումը նշանակում է, որ նա կվերահսկի նաեւ Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու գործընթացը։

Միացյալ Նահանգները հայտարարել է, թե մինչեւ օգոստոս ամիս Իրաքում ամերիկյան զորքերի թիվը կիջեցվի 50,000-ի։

XS
SM
MD
LG