Մատչելի հղումներ

Խորվաթիան զայրացնում է Սերբիային


Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը սուր քննադատության է ենթարկել Խորվաթիայի իր պաշտոնակից Ստիպե Մեսիչին՝ պատերազմի հանցագործությունների մեջ մեղադրվող Սինիշա Ռիմաչին ներում շնորհելու համար։


Ուրբաթ օրը հրապարակած հայտարարության մեջ Տադիչն ասում է, թե ՝՝սերբ երեխաների դաժան մարդասպանին՛՛ ներում շնորհելու փաստն ուղղված է եւրոպական արժեքների ու քաղաքակրթության դեմ։
Խորվաթիայում 1991 թվականին սերբերի դեմ պատերազմական հանցագործությունների դիմած նախկին ոստիկան Ռիմաչի 8 տարվա ազատազրկման պատիժը Խորվաթիայի նախագահը կրճատել է մեկ տարով։

Բելգրադին զայրացրել է նաեւ Խորվաթիայի նախագահի կողմից ուրբաթ օրը Կոսովո կատարած այցը, որտեղ վերջինս արժանանալու է մայրաքաղաք Պրիշտինայի պատվավոր քաղաքացի կոչմանը։ Կոսովոյի խորհրդարանի անդամները Խորվաթիայի նախագահի այս այցը համարում են Կոսովոյի անկախությունը հարգելու փաստ։

Կոսովոն Սերբիայից իր անկախությունն է հռչակել 2ՕՕ8 թվականին։ Խորվաթիան Կոսովոյի անկախությունն առաջինը ճանաչած պետություններից է, որի նախագահը բազմիցս է կրկնել, որ Բալկանյան նոր պետությունն իր կողմից ճանաչելու փաստն ուղղված է ոչ թե Սերբիայի դեմ, այլ շեշտում է նոր իրողությունները Խորվաթիայի կողմից ընդունվելու հանգամանքը։



XS
SM
MD
LG