Ուրբաթ օրը Վրաստանից Ռուսաստան իրականացվեց 2ՕՕ8 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո օդանավային առաջին թռիչքը։
Վրացական ավիաուղիներին պատկանող ՝՝Բոինգ 737-5ՕՕ՛՛ մակնիշի օդանավը Թբիլիսիից Մոսկվա տեղափոխեց 85 ուղեւոր։
Ընկերության խոսնակն ասել է, թե Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը թույլ է տվել եկող մի քանի օրերին իրականացնել չարթերային երեք թռիչք։
Սակայն կանոնավոր թռիչքները վերականգնելու վրացական կողմի խնդրանքը դեռեւս չի արժանացել ռուսական կողմի պատասխանին։ Հակառակ դրան, Վրաստանի ՝՝Airzena՛՛ ուղիների նախագահ Թամազ Գայաշվիլին վստահություն է հայտնել, որ կանոնավոր թռիչքները կվերականգնվեն ՝՝մոտ ապագայում՛՛։
Սակայն չնայած այդ հնարավորությանը, երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ վերահաստատելու համար կպահանջվեն տարիներ։
Կրեմլը բացառում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ որեւէ հարաբերություն՝ նրան մեղադրելով պատերազմի հանցագործությունների մեջ։
Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2Օ13 թվականին։