Մատչելի հղումներ

Բռնությոուններ Եգիպտոսի քրիստոնյա համայնքի դեմ


Քրիստոնյաները բողոքի ցույցի էին դուրս եկել Նագ Համադի քաղաքի փողոցներում, արտահայտելու իրենց վրդովմունքը բռնությունների դեմ, որոնց արդյունքում զոհվել է նաեւ մեկ մահմեդական ոստիկան։ Նագ Համադի զինված բախումը տեղի էր ունեցել չորեքշաբթի օրը, երբ Սուրբ Ծննդի եկեղեցական պատարագից հետո մարդիկ հեռանում էին եկեղեցուց։
Քաղաքի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսը նշում է , որ Սուրբ Ծննդի պատարագը վերջաացրել էր մեկ ժամ շուտ, համայնքի անդամների հասցեին հնչած սպառնալիների պատճառով։ Ըստ նրա, ստացվել էին սպառնացող հեռախոսազանգեր, որտեղ նշվել էր քրիստոնյա համայնքի անդամներից մեկի ՝մահմեդական աղջկա բռնաբարման վրեժխնդրության մասին։

XS
SM
MD
LG