ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության տվյալներով գործազրկության նպաստների համար դիմողների թիվր փոքր ինչ աճել է ։ Մինչ հոկտեմբերից ի վեր գործազրկության դիմաց նպաստներ ստանալու դիմումների թիվը իջել է մոտ 100,000 ով։ Գործարար խմբերի գործազրկության երկու այլ զեկույցների համաձայն, դեկտեմբեր ամսին կրճատումների թիվը նվազել է։ Գործազրկության մասին պետական զեկույցը կհրապարակվի ուրբաթ օրը։ Փորձագետների տվյալներով, գործազրկության թիվը կհասնի 10 տոկոսի։ Շատերի կարծիքով հրապարակված տվյալները նաեւ կմատնանշեն, որ դեկտեմբեր ամսին ստեղծված աշխատատեղերի թիվը հավասար է կրճատումների թվին։ Սա մեծ նվաճում է վատթարագույն ճգնաժամից դեպի կայունացում ընթացող ամերիկյան տնտեսության համար։