Հունվարի 6-ի նախօրեին` ճրագալույցից հետո, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում Հայ առաքելական եկեղեցու համար այս տոնը թերևս կարևորագույններից է:
Հայաշատ գաղթօջախներում “Փոքր զատիկ” անվանումը ստացած տոնին Միացյալ Նահանգների հայկական եկեղեցիներն առավել մարդաշատ են լինում:
Ի տարբերություն կաթոլիկ և պատմականորեն հռոմեական ուղղությունը դավանող քրիստոնյա ժողովուրդների, աշխարհի ուղղափառ եկեղեցիները հունվարի 6-ին են տոնում Սուրբ Ծնունդը:
Աշխարհի ամենատարբեր հատվածներում ուղղափառ քիրիստոնյաները` հայերը, հույները, սիրիացի ուղղափառները, Եգիպտոսի ղփտիները, ասորիները, եթովպացիներն ու մի շարք այլ ժողովուրդներ Ծննդյան տոները` շարունակում են հին տոմարով նշել:
Այս տարի Բեթղեհեմում ծննդյան տոները զուգակցվեցին պաղեստինցիների կողմից կազմակերպված բողոքի ցույցերով: Պատճառն այն էր, որ քաղաքի հույն ուղղափառները եկեղեցապատկան հողերը վաճառել էին Իսրայելին:
Հունական եկեղեցու առաջնորդ Թեոֆիլոս 3-րդի դեմ ուղղված բողոքի ցույցերին էին մասնակցում պաղեստինցի ուղղափառ քրիստոնյաները: Նրանք այս տարի բոյկոտել են ծննդյան տոները, այս կերպ փորձելով իրենց ձայնն էլ ավելի լսելի դառնալ աշխարհի համար: