Մատչելի հղումներ

ԱՄՆ ի նախագահ Բարաք Օբաման  շուտով կհայտարարի հակաահաբեկչական կանոնակարգի նոր բարեփոխումները։


Նախագահ Օբաման երեքշաբթի օրը կխոսի նոր օրինագծի մասին, ազգային անվտանգության աշխատախմբի անդամների հետ հանդիպումից հետո ։ Նա Վերջիններիս հրավիրել էր Սպիտակ Տուն քննարկելու ՝ Դետրոյտ թռչող Ամերիկյան Նորթվեսթ ավիաընկերության ինքնաթիռի պայթեցման՝ նիգերիացի ահաբեկչի ձախողված փորձի մասին։Հետաքննության Դաշնային Բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մուլլերը նախագահին կներկայացնի հետաքննության ընթացիկ տվյալները։ Հայրենիքի անվտանգության քարտուղար Ջանետ Նափոլիտանոն կներկայացնի ահաբեկիչների հայտնաբերման նոր մեթոդները։

XS
SM
MD
LG