Մատչելի հղումներ

Իրան- Թուրքմենստան գազատար


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը գտնվում է հարեւան Թուրքմենստանում ներկա գտնվելու Իրանին բնական գազ մատակարարող նոր գազատարի բացմանը։ Ահմադինիջադը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ ժամանեց երեքշաբթի օրը, հանդիպելով Թուրքմենստանի նախագահ Գարբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։ Գազատարի միջոցով կկրկնապատկվի Թուրքմենստանից Իրան ներմուծվող գազի մատակարարումները, այն հասնելով 20 մլդ խորհանարդ մետրի։ 30 կիլոմետր ձգվող գազատարը Ռուսաստանի համար նախատեսված բնական գազի մի մասը կներմուծի Իրան։ Թուրքմենստանը փորձում է ընդլայնել բնական գազի վաճառքի իր շուկան, քանզի Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում նկատելիորեն նվազեցրել է Թուրքմենստանից բնական գազի ներմուծումների ծավալը։ Թուրքմենստան կատարած այցը նահագահ Ահմադինեջադի երկրորդ կանգառն էր Կենտրոնական Ասիայում։ Մինչ այդ, նա Տաջիկստանում հանդիպել էր երկրի նախագահ Էմոմալի Ռախմոնի հետ։

XS
SM
MD
LG