Մատչելի հղումներ

Ամերիկյան հետախուզության գործունեությունը Աֆղանստանում


Աֆղանստանում Միացյալ Նահանգների զինվորական հետախուզության ղեկավարը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների հետախուզական գործակալությունները չափից ավելի շատ են կենտրոնացած ապստամբ խմբերի մասին տեղեկություններ հավաքելու վրա եւ նվազ իրազեկ են Աֆղանստանի ժողովրդին առնչվող հարցերին , ում սիրտը գրավել են փորձում այնտեղ տեղակայված միջազգային զինյալ ուժերը։

Ամերիկյան հետախուզական համայնքի թերությունների մասին լույս տեսած մի նոր զեկույցում Գեներալ Մայքըլ Ֆլինը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների բարձրաստիճան ղեկավարները սխալ տեղեկություններ են ստանում հետախուզության գործակալներից եւ դեպքերը հիմնականում զարգանում են լրատվության միջոցներից ստացվող տեղեկությունների միջոցով։

Աֆղանստանում ութ տարի գտնվելուց հետո Միացյալ Նահանգների հետախուզության մարմինները դեռեւս ի վիճակի չեն պատասխանելու Աֆղանստանի ժողովրդի մասին տրված պարզ հարցումների, կամ էլ տեղեկություններ տալու Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ուժերին, այդ երկում տիրող մթնոլորտի մասին։

Զեկույցը հրապարակվել է երկուշաբթի, Նոր Ամերիկյան Անվտանգության Կենտրոն կոչվող, Վաշինգտոնում հաստատված գիտահետազոտական կազմակերպության կողմից։

XS
SM
MD
LG