Մատչելի հղումներ

Աշխարհի ամենաբարձր երկնաքերը


Աշխարհի ամենաբարձր երկնաքերի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հունվարի 4-ի երեկոյան Դուբայում: Արաբական Միացյալ Էմիրություններն այս կերպ փորձում է դրական ֆինանսատնտեսական երանգ հաղորդել Դուբայի հեռանկարին, մանավանդ հաշվի առնելով այդ երկրի ահռելի միջազգային ֆինանսական պարտքերը:

Բուրջ Դուբայը, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է Դուբայի աշտարակ, 160-ից ավելի հարկ ունի: Շենքի բարձրությունը հասնում է 800 մետրի:

Կառույցի շինարարական աշխատանքներն այն իրականացնող “Էմաար” կազմակերպությանն արժեցել է ավելի քան 1.5 միլիարդ ամերիկյան դոլար:

Նախորդ տարվա ընթացքում, սակայն, անշարժ գույքի գները Դուբայում ավելի քան կիսով չափ նվազել էին, ինչի արդյունքում կառավարությանը պատկանող ձեռնարկությունները ստիպված էին եղել հսկայական պարտքեր կուտակել: Կործանանարար հետևանքներից խուսափելու նպատակով, Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին Դուբային մոտ 25 միլիարդ դոլար է հատկացրել:

Չնայած նրան, որ մեծածավալ շինարարության տարիներից մնացած շենքերը մեծ մասամբ դատարկ են, Բուրջ Դուբայի շուրջ 1100 բնակարանների, գրասենյակային տարածքների ու վաճառասրահների 90 տոկոսն արդեն իսկ գտել են իրենց տերերին:

XS
SM
MD
LG